00:00:00

Հրապարակվել են կադրեր Դոնի Ռոստովում տեղի ունեցած արյունալի փոխհրաձգության վայրից

12:04, 23 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Ռոստովի մարզի Չերնոզուբովկա գյուղում տեղի ունեցած փոխհրաձգության վայրից կադրեր է հրապարակել «Զվեզդա» հեռուստաալիքը: Միջադեպի ժամանակ 5 մարդ է սպանվել: Իրավապահները զննում են դեպքի վայրը: Ըստ նախաքննության՝  մի քանի տեղաբնակների միջեւ վիճաբանություն է առաջացել արոտավայրի օգտագործման հետ կապված: Կրակել են  որսորդական հրացաններով: Մասնակիցներից երկուսը գտնվում են  հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայրից 3 հոգի դիմել են փախուստի: Հարուցվել է քրեական գործ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր