00:00:00

Քաղաքացիներն արդեն կարող են հեռախոսով նկարել ՃԵԿ խախտումները և ուղարկել ոստիկանությանը. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

11:44, 23 հոկտեմբեր 2019

Այսօր Ազգային ժողովն  երկրորդ ընթերցմամբ ընդունեց այն նախագիծը, որով քաղաքացիները կարողանալու են արձանագրել այլ քաղաքացիների մեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Նախագծին դեմ հանդես եկողները հիմնականում ԲՀԿ խմբակցությունից էին։ Ձայները բաշխվեցին այսպես․
  • կողմ -83,
  • դեմ -24,
  • ձեռնպահ -3։
Դեռ առաջին ընթերցման ժամանակ այս խմբակցության պատգամավորների կողմից ակնարկներ արվեցին, որ սա «գործ տալու» նախագիծ է։ Նրանցից մեկն ասաց, որ այդ նախագիծը զուրկ է բարոյականությունից: Երկրորդ ընթերցման ժամանակ նախագծի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ այդ մտահոգությունները փարատելու համար իրենք կառավարությանը հնարավորություն կտան սահմանափակել նույն անձի կողմից մեկ այլ քաղաքացու մեքենայի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու հնարավորությունը։ Ինչն էլ  հարուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դժգոհությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր