00:00:00

Քննչական կոմիտեն հերքում է մամուլում տարածված տեղեկատվությունը

11:07, 23 հոկտեմբեր 2019

«Փաստ» օրաթերթի այսօրվա համարում «Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ հոկտեմբերի 8-ին՝ Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որին մասնակցել են նաև Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները: Հայտնում ենք, որ խնջույքի ժամանակ  որևէ վիրավորական արտահայտություն  Քննչական կոմիտեի որևէ ծառայողի, ոչ էլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հասցեին չի հնչել: Նշենք, որ  խնջույքին ՀՀ վարչապետի արարողակարգից որևէ անձ չի  մասնակցել, հետևաբար նյութում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ, հորինվածք է: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների՝ խնջույքից հեռանալու մասին լուրին, ապա նշենք, որ երկու գերատեսչության ղեկավարները միջոցառմանը մասնակցել են մինչև դրա ավարտը, այնուհետ գիշերել են «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում, ինչը հնարավոր է ճշտել նաև հիշյալ հյուրանոցից: «Փաստ» օրաթերթի մեր գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ հնչեցնելուց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր