00:00:00

Իշխանական պատգամավորն արդարացնում է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը

23:54, 22 հոկտեմբեր 2019 Հասարակություն

ԱԺ  «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը համաձայն չէ այն կարծիքներին, թե  բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գաղտնի են բարձրացրել։ «Եթե աշխավարձերը գաղտնի բարձրացվեին, այժմ Դուք ինձ հարցը չէիք տա, այսինքն՝ դա գաղտնիք  չի եղել», -   ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ, ըստ ՀԵՏՔ-ի հրապարակման, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացվել   է նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Նախարարների աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, և այդ հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։ Հիշեցնենք՝ վարչապետի մամուլի խոսնակ Վ․ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով՝   փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով: «Նաև այս է պատճառը, որ այս առնչությամբ լրացուցիչ հանրային իրազեկում չի եղել, որովհետև վարչապետը մինչ այդ հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ և հռչակել քաղաքական կուրս, ասելով նաև, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը», -  գրել է Վ․ Կարապետյանը։ Դիտարկմանը, բայց չէ՞ որ «Հետք»-ն է դա  այսպես ասած՝ բացահայտել ու լուրն այդպես է տարածվել, Արամ Խաչատրյանը պատասխանեց՝  եթե դա հույժ գաղտնի լիներ,  այնուամենայնիվ, այդ մասին անգամ «Հետք»-ը չէր իմանա։ Մեր թղթակցի դիտարկմանը՝ եթե համեմատենք մյուս ոլորտներում աշխատող քաղաքացիների աշխատավարձերի  բարձրացման  հետ, անհամաչափ չէ՞ աշխատավարձերի այսչափ բարձրացումը, չէ՞ որ, օրինակ, բուժաշխատողների, զինվորականների, ուսուցիչների պարագայում աշխատավարձերը շատ քիչ են բարձրացել, պատգամավորը նշեց՝  ճիշտ կլինի այդ հարցն ուղղել  ԱԺ    ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հանձնաժողովի անդամներին։ «Բայց, ես ուզում եմ  նշել, որ  նաև զինվորականների, ուսուցիչների, բուժաշխատողների ու այլ ոլորտի   աշխատակիցների  աշխատավարձերն են բարձրացվել․ ես նորմալ եմ համարում, որ  պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացվել են», -   ասաց Արամ Խաչատրյանը։ Պատգամավորը    նշեց՝ հույս ունի, որ  առաջիկայում բոլոր ոլորտներում աշխատող քաղաքացիների աշխատավարձերը կբարձրանան։ «Մեր գործընկերներն աշխատում են այդ ուղղությամբ, աշխատանքներ են տանում, որպեսզի մյուս ոլորտներում աշխատող մեր քաղաքացիների աշխատավարձերն էլ   բարձրացվեն», -  նշեց պատգամավոր Արամ Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր