00:00:00

Չինարի գյուղում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ

11:03, 22 հոկտեմբեր 2019 Պատահարներ

«911» ծառայություն հոկտեմբերի 21-ին, ժամը 10:55-ին  տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 12:05-ին: «Քոլբլախ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր