00:00:00

Սպանություն՝ Երեւանում. դանակով հարվածել են 64-ամյա կնոջ պարանոցին, կրծքավանդակին

10:47, 22 հոկտեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Վարդաշեն փողոցում կատարված սպանության հանգամանքները: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 01:05-ին,  ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նշված բնակարանի բնակչուհի, 1955թ. ծնված կնոջ դիակը՝ պարանոցի շրջանում կտրած-պատռած վերքով, կրծքավանդակի եւ որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Կազմվել է քննչական պլան: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել՝  առերեւույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու  եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր