00:00:00

«Իմ և Արթուր Դավթյանի հեռակա բանավեճի առարկան սա էր»․ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Արսեն Բաբայանի ձերբակալմանը

22:18, 21 հոկտեմբեր 2019

Ձերբակալումը կամ կալանավորումն անթույլատրելի է, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «Երբ մի քանի ամիս առաջ իմ եւ Փաշինյանի շնորհիվ այլեւս գեներալ-լեյտենանտ, ժողովրդի դատախազ Արթուր Դավթյանի միջեւ հեռակա բանավեճ էր ընթանում, նաեւ սա էր վեճի առարկան՝ քրեական գործ հարուցելու, էլ չեմ խոսում ձերբակալման կամ կալանավորման անթույլատրելիության մասին, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։ Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը։ Ոչ ավել ու ոչ պակաս։ ՀՔԾ-ին չեմ անդրադառնում, նրանցից այլեւս ոչ ոք այլ բան չի սպասում՝ քան հերթական քաղաքական հետապնդվող թողարկելը։ Եվ նրանք Նիկոլ Փաշինյանի հենարանն են»,-նշել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր