00:00:00

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

19:49, 21 հոկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։ «Խոր ցավով տեղեկացա մեծանուն գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան մասին: Հենրի Էլիբեկյանը յուրահատուկ ստեղծագործական ձեռագրով իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ գեղանկարչական եւ քանդակագործական արվեստում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մի շարք քաղաքների թանգարաններում եւ խոշոր հավաքածուներում՝ այդպիսով միջազգային հանրությանը ներկայացնելով հայ գեղանկարչության արժեքավոր գործերը: Ցավակցում եմ անվանի արվեստագետի ընտանիքին եւ հարազատներին ու կիսում նրանց վիշտը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր