00:00:00

Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լեւոն Քոչարյան

17:44, 21 հոկտեմբեր 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու հնարավորություն չունեն իր թոռները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Լեւոն Քոչարյանը, գրում է News.am-ը։ Նա պատմեց, որ Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունն անցել է լավ. «Երեւի արդեն լավ է, որ տեղափոխվել է։ Ուրբաթ օրն եմ տեսակցել, մի քանի ժամ մոտն եմ եղել, լավ էր, ապաքինվում էր»,- ասաց Լեւոն Քոչարյանը։ Անդրադառնալով տեսակցության հետ կապված խնդիրներին, նշեց, որ իրեն թույլ տալիս են տեսակցել հորը, սակայն իր եղբոր երեխաներին՝ ոչ. «Ինչ-որ խնդիր եղավ, չթողեցին։ Տարբեր ձեւ են բացատրում, բայց փաստը մնում է փաստ, որ չթողեցին։ Հնարավորություն չընձեռնվեց, որն աբսուրդ է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր