00:00:00

Մենք Լոռին ու Սյունիքը հասցրել ենք էկոլոգիական աղետի մակարդակի․ բնապահպան

17:12, 21 հոկտեմբեր 2019

Խաչենագետի ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են գտնվում: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում ահազանգում է Վլադիմիր Դոլուխանյանը: Վերջինս գրել էր նաև, որ   ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են գտնվում: «Կոչ եմ անում պատկան մարմիններին' Բնապահպանության, Ջրային տնտեսության և իրավապահ մարմիններին զբաղվել այս խնդրով, ընդ որում՝  սա ձկների մասսայական անկման առաջին դեպքը չէ: Ականատեսների վկայությամբ, այսպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել Սարսանգի ջրամբարի Դրմբոնի հանքի ափամերձ գոտում, որի մասին բոլորն աշխատել են լռել և աչք փակել», - գրել է Վլադիմիր Դոլուխանյանը: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  բապահպան Կարինե Դանիելյանը  irakanum.am-ի  թղթակցի հետ զրույցում նշեց՝ հավանական է, որ  հենց վերոնշյալ վարկածի պատճառով   են ձկները սատկել, բայց, ըստ մասնագետի, հարկավոր է  ուսումնասիրություններ կատարել,   ապա հստակ ասել՝ որն է ձկների անկման պատճառը։ «Հանքերի ու պոչամբարների ազդեցությունը ահավոր է հատկապես Հայաստանում, հնարավոր է՝ նաև Արցախում  են դրա պատճառով ձկները սատկել։  Մենք շատ լուրջ խնդիր ունենք։ Լոռին ու Սյունիքը հասցրել ենք էկոլոգիական աղետի մակարդակի  և ոչ միայն․․․ Առհասարակ, մեր մոտեցումն էկոլոգիական  խնդիրների նկատմամբ ամենաբարբարոս ազգի   մոտեցումն է։ Մենք որքան էլ փորձում ենք ԿԳՄՍ նախարարության հետ բանակցել, որ գոնե ավագ դպրոցում  դասավանդեն էկոլոգիայի հիմունքներ,  չեն համաձայնում։ Մեզ մոտ էկոլոգիական մշակույթը զրոյի վրա է։ Աշխարհի կեսը տեսել եմ․ որևէ երկիր այսպես աղտոտված ու  անփույթ  վիճակում ես չեմ տեսել։ Վրաստանից՝ Թբիլիսիից  եկե՛ք հայաստան․  կտեսնեք,  որ Թբիլիսիում  շրջակա միջավայրը  մաքուր  ու կանաչ է, իսկ  Հայաստան մտնելիս աղբ կտեսնեք  ճանապարհների սկզբից մինչև վերջ», -   նշեց բնապահպանը։ Կարինե Դանիելյանի խոսքով՝ մեր երկրում ընդերքի նկատմամբ  ամենահետամնաց, աֆրիկյան երկրներից ավելի վատ  վերաբերմունք է ցուցաբերվում։ «Արդյունքում՝ ծանր մետաղներով թունավորում ենք  շրջակա միջավայրը, ջրերը, հողերը, հետո զարմանում ենք,  թե ինչու է Հայաստանն աշխարհի մասշտաբով  քաղցկեղի հիվանդացության մակարդակով առաջին տեղերում։ Առողջապահության ոլորտի  մասնագետները բացատրում են, թե մարդիկ  ժամանակին  բուժզննությունների չեն գնում,  բայց իրականում պատճառը  ավելի խորքային   է․ եթե նայեք,  կհասկանաք ՝  բնությունն աղտոտում ենք  հենց այն նյութերով, որոնք քաղցկեղ են առաջացնում», -   ասաց Կարինե Դանիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր