00:00:00

Բադասյանը պնդում է, որ Գագիկ Հարությունյանը կասկածելի հանգամանքներում է հրաժարական տվել, ինչից հետո արագ ընտրել են Թովմասյանին

14:31, 21 հոկտեմբեր 2019

Լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք լեգիտիմության խնդիր տեսնում է ՍԴ-ի մասով, հայտարարել է, որ իրեն մտահոգում է այն ճանապարհը, որով ՍԴ գործող նախագահն ընտրվել է որպես ՍԴ նախագահ: Ինչ վերաբերում է հարցին՝ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն, որ Ազգային ժողովը դիմում է ուղարկում ՍԴ, որը ոչ լեգիտիմ է համարվում, նախարարը նշել է, որ ՍԴ-ն պետք է գործի, կայացնի որոշումների, իսկ ԱԺ-ն Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ուղարկել է դիմում, որով փորձ է արվել լուծել խնդիրը: Բադասյանի խոսքերով, ամեն անգամ ՍԴ-ի լեգիտիմության մասին խոսելիս, պետք է պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը. «ՍԴ-ը  գործող նախագահի ընտրվելու ճանապարհը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Իմ մեկնաբանությամբ ասել եմ, որ դա իրավունքի չարաշահման արդյունք է: Խոսքը պարոն Հարությունյանի հրաժարականի մասին է՝ պաշտոնավարման ժամկետի լրանալուց 22 օր առաջ: Դա եղել է կասկածելի հանգամանքներում: Դրանից հետո եղավ շտապ նշանակումը, որպեսզի ուժի մեջ չմտնի համապատասխան գլուխը, ինչից հետո Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվելուց հետո կպաշտոնավարեր 6 տարով, իսկ ՍԴ դատավոր՝ 12 տարով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր