00:00:00

Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը. ՔԿ նախագահ

14:08, 21 հոկտեմբեր 2019

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործից։ Նա ասաց, որ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը։ «Նախաքննությունը իր բնականոն հունով ընթանում է, այո, կան մի շարք հանքամանքnեր բացահայտված, բայց նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեմ կարող բացահայտել»,-ասաց Գրիգորյանը։ Դիտարկմանը, թե Վանեցյանն ասում էր, որ բոլորին հայտնի է՝ ով է պատվիրել այդ գաղտնալսումը, ուղղակի դա պետք է ապացուցել, ՔԿ նախագահն ասաց․ «Մենք մեր գործի շրջանակներում երբևէ նման հայտարարություն չենք արել»։ hraparak.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր