00:00:00

Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

11:11, 21 հոկտեմբեր 2019

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ արժանապատիվ Տ. Ղեւոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից եւ ծառայության կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը, ազատվելով Բուլղարիայի Հայոց թեմում ստանձնած հոգեւոր պարտականություններից, իր հովվական ծառայությունը եւս կբերի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր