00:00:00

ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին. կա տուժած

10:07, 21 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 21:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Արա Ս., ծնված 1989 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արա Ս.-ն հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր