00:00:00

Պենտագոնի ղեկավարը ժամանել է Աֆղանստան «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար

03:00, 21 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը կատարել է իր առաջին այցն Աֆղանստան ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում իսլամական «Թալիբան» շարժման հետ բանակցությունները վերսկսելու համար, գրում է VOA-ն: «Նպատակն է ունենալ խաղաղ համաձայնագիր, ինչ-որ պահի՝ քաղաքական համաձայնագիր, ինչը լավագույն լուծումն է»,-հայտարարել է Էսփերն իր հետ ուղեւորված լրագրողներին: Սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն դադարեցրել էր շուրջ մեկ տարի տեւած բանակցություններն ԱՄՆ-ի ու «Թալիբան»-ի միջեւ, որոնք կարող էին վերջ տալ Աֆղանստանում 18 տարի շարունակվող պատերազմին: Այդ ժամանակ Թրամփն անվանել էր «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցությունների գործընթացը «մեռած»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր