00:00:00

ՀՌՇ կապավորները Հայաստանում տոնել են ՌԴ ԶՈՒ կապի զորքերի 100-ամյակը

17:30, 20 հոկտեմբեր 2019

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Գյումրու ռազմական կայազորում անցկացվել են ՌԴ զինված ուժերի կապի զորքերի կազմավորման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում։ Դրան մասնակցել են Ռուսաստանի և Հայաստանի կապի զորքերի մասնագետներ, զորամիավորման հրամանատարությունը, դիվանագիտական կորպուսի, ՌԴ և ՀՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատանի բանակայիններ և զինծառայողների ընտանիքների անդամներ։Ինչպես տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, կապավորները ներկայացրել են ժամանակակից տեխնիկա և կապի միջոցներ։ Տոնական միջոցառումն ավարտվել է հանդիսավոր համերգով և այն զինծառայողների պարգևատրումով, որոնք աչքի են ընկել հոկտեմբերի 1-14-ը ՀՀ ԶՈՒ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված հայ-ռուսական երկկողմ գումարտակային զորավարժության ընթացքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր