00:00:00

Երկրաբանները ևս մեկ ուժգին երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլում

18:01, 20 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Ստամբուլի տեխնիկական համալսարանի լեռնաերկրաբանական ֆակուլտետի փորձագետները չեն բացառում, որ Ստամբուլում ևս մի՝ մինչև 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ կգրանցվի: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը: Աղբյուրը տեղեկացնում է, որ երկրաշարժը կարող է ցնցել նաև Ստամբուլի ասիական հատվածը, ինչը կարող է լուրջ ավերածությունների հանգեցնել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ նույն օրը Թուրքիայի արևմուտքում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ստամբուլ քաղաքից 68 կմ արևմուտք, օջախը՝ 12 կմ խորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր