00:00:00

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Mercedes-ը բախվել է «07»-ին եւ հայտնվել ջրանցքում

14:14, 20 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 08։20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել է ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային։ Բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ջրանցքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ Արտաշատի հիվանդանոցի բժիշկների խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենց լավ են զգում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր