00:00:00

Գիշերվա այդ ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում. Բաթոյան

12:14, 20 հոկտեմբեր 2019

Ոչ ոք` այդ թվում երեխայի ծնողները, իրավունք չունեն շահագործելու երեխաներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա մասնավորապես գրել է. «Հենց նոր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում 9-10 տարեկան երեխայի տեսա, ով մոտենում էր մեքենաներին և ըստ ամենայնի գումար խնդրում: Գիշերվա այս ժամին, անչափահաս երեխային ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի են ենթարկում: Բնականաբար զանգեցի ոստիկանություն: Իրավապահ մարմինները հնարավորինս զգոն պետք է լինեն այս երևույթի նկատմամբ: Կոչ եմ անում նաև քաղաքացիներին նման դեպքեր նկատելիս անհապաղ դիմել ոստիկանություն զանգելով 1-02: Ոչ ոք, այդ թվում ծնողները, իրավունք չունեն շահագործելու երեխաներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր