00:00:00

Իրինա Հարությունյան. «Իմ բոլոր երգերի հիմքում սերն է»

02:45, 20 հոկտեմբեր 2019 Շոուբիզնես

Երգչուհի Իրինա Հարությունյանը երկրպագուների համար մշտապես անակնկալնե է պատրաստում: Հեռուստադիտողները մեր զրուցակցին հիշում են նաև «Վերջին հայրիկը» սերիալից, որտեղ նա հանդես էր գալիս որպես դերասանուհի: Eritasard.am-ն այս անգամ զրուցել է երգչուու հետ և փորձել փոքրիկ բացահայտումներ անել:
-Իրինա՛, երգչուհի դառնալն արդյո՞ք  մանկության երազանք է եղել ձեզ համար: - Ոչ թե մանկուց երազել եմ երգել, այլ մանկուց երգը եղել է իմ մեջ, անգամ չեմ կարող ասել, թե երբվանից եմ սկսել երգել: Այն կարելի է ասել ինձ հետ ծնվել է: - Դասվում եք այն երգչուհիների շարքին, որոնց շուրջ բամբասանքերը չեն հանդարտվում, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց: - Բամբասանքներին նախկինում շատ ծանր էի վերաբերում, շատ հաճախ էի խոցվում, սակայն ժամանակի հետ հասկացա, որ յուրաքանչյուր վառ անհատականության շուրջ մշտապես բամբասանքներ լինում են: Ինչ վերաբերում է աբսուրդի հասնող ու երևակայության բոլոր սահմանները հատող բամբասանքներն, որոնք որևէ կերպ ինձ հետ առընչություն չունեն, փորձում եմ թեթև վերաբերվել: - Գիտեմ, որ վերջերս ԱՄՆ-ում էիք, ո՞րն էր այցի նպատակը։ - Վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից, մեկնել էի միջոցառումների մասնակցելու նպատակով: Պետք է փաստեմ, որ իմ կանխատեսածից ավելի հաջող ընթացավ ամեն բան, որին ի պատասխան կրկնակի հրավերներ ստացա: - Շատ դերասաններ, երգչուհիներ են  արտագաղթում քանի որ այս ոլորտում մնալն ու լավ վաստակելը դժվար է, արդյո՞ք երբևէ մտածել եք այդ ուղղությամբ: Արտագաղթելու մասին երբևիցե չեմ մտածել, և կարծում եմ, որ երբեք էլ չեմ մտածի:Ասեմ, որ մեր ոլորտը աշխարհի բոլոր երկրներում նույն բարդությունն է իրենից ներկայացնում: Կողքի հայացքից այն չափազանց հեշտ աշխատանք է թվում, սակայն այն ամենաբարդ աշխատանքներից մեկն է: Ես կաշխատեմ իմ հայրենիքում ու կստեղծագործեմ այստեղ: Համենայն դեպս ես իմ ապագան իմ հայրենիքում եմ միայն պատկերացնում: Շատ մեծ հույս ունեմ, որ կարծիքս երբևիցե չեմ փոխի: - Ձեր գրեթե բոլոր երգերի հիմքում սերն է,մի կղմից հաջողված,մյուս կողմից դժբախ,մի փոքր կխոսե՞ք այդ մասին: - Այո՛, դուք ճիշտ եք նկատել՝ իմ բոլոր երգերի հիմքում սերն է, ես ինձ համարում եմ սիրո մասին երգող երգչուհի: Սերն աստվածային զգացմունք է, որը տրված է Աստծո կողմից և ինչքան էլ երգես սիրո մասին, միևնույն է քիչ է: Երգերի ընտրությունը հիմնականում լինում է իմ ճաշակով, սակայն դեպքեր են լինում,որ խորհրդակցում եմ  մտերիմներիս ու մայրիկիս հետ: - Ծնունդով գյումրեցի երգչուհի Իրինա Հարությունյանի առաջին մենահամերգը  կայացել է Գյումրիում,Երևանում մենահամերգ ունենալու նպատակ չունե"ք: Իմ առաջին մենահամերը՝իմ երազանքը, կայացել է Գյումրիում, որը, ըստ իս, պատվով կատարել եմ: Կարծում եմ, որ իմ գյումրեցիների համար ելույթ ունենալն ինձ համար  քննություն էր:Ինչ վերաբերում է Երևանում կայանալիք մենահամերգին պետք էնշեմ, որ մեծ է ցանկությունս, սակայն դեռևս պատրաստ չեմ դրան: -Ի դեպ, համարձակ կերպար ունեցող երգչուհիներից եք, դա ձեզ օգնու ՞ մ է բեմում, թե  կրկին բամբասանքների առիթ է տալիս: - Համարձակ կերպարս ոչ օգնում, ոչ էլ խանգարում է բեմում, քանի որ ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ: Չեմ կարող չնկատել, որ կերպարս ավելացնում է բամբասանքների ու բամբասողների թիվը, բայց կարծում եմ, որ չպետք է <<խաբել>> հանդիսատեսին, այլ լինել մաքսիմալ անկեղծ: -և իհարկե` անդրադառնանք ապագա պլաններին: - Ապագա պլաններս շատ են: Այս պահին անակնկալ եմ պատրաստում իմ գյումրեցիների համար, որը շատ շուտով հասանելի կլինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր