00:00:00

Ոչ մի երկրաշարժ չի եղել, բայց պատվարն ամեն դեպքում փլվել է․ ՀԲՃ-ն՝ Ռուսաստանի միջադեպի մասին

20:27, 19 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հերթական հանքավայրի պոչամբարի պատվարը փլվեց՝ այս անգամ Ռուսաստանում։ Արդեն 13 մարդ զոհվել է, իսկ մոտ 44 մարդ վիրավորվել։ Եվս 15-ն էլ համարվում են անհետ կորած։ Այստեղ էլ ոչ մի երկրաշարժ չի եղել, բայց պատվարն ամեն դեպքում փլվել է, քանի որ սխալ է կառուցված եղել, չի վերահսկվել և հորդառատ անձրևներից խոնավանալու արդյունքում չի դիմացել պոչամբարի մեջ կուտակված զանգվածի ճնշմանը։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին և մտերիմներին։ Հայկական բնապահպանական ճակատ-ի ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ այսօր ՌԴ Կրասնոյարսկի շրջանում՝ Շչետինինո գյուղում, ամբարտակ է փլուզվել, ինչի հետեւանքով ժամանակավոր կացարաններ են հեղեղվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր