00:00:00

Քարահունջի շենքում գտնվող խաղասրահից բերման են ենթարկել 3 մարդու. Նրանց մոտ կասկածելի փաթեթներ են եղել

20:13, 19 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 18-ին, ժամը 22.30-ին, Սյունիքի մարզի Քարահունջ բնակավայրի վարչական շենքի առաջին հարկում գտնվող խաղասրահից, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 3 տղամարդու։ Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրանցից մեկի գրպանից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, որը հոկտեմբերի 17-ին հավաքել է Քարահունջի «Բոյնի» կոչվող տարածքից՝ վայրաճ կանեփի թփից: Նմանատիպ զանգվածով փաթեթ է հայտնաբերվել նաեւ երկրորդի անձնական խուզարկությամբ։ Երրորդի մոտ արգելված ոչինչ չի հայտնաբերվել: Զանգվածները վերցվել եւ փաթեթավորվել են։ Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր