00:00:00

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

23:05, 19 հոկտեմբեր 2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Երևանի 2801-ամյակի օրը մասնակցեց «Միկա» մարզադահլիճում կազմակերպված սպորտային տոնին: Հակոբյանը, ով նաև «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, միջոցառմանը եկել էր դուստրերի՝ Մարիամի և Արփիի հետ: Սպորտային տոնը կազմակերպվել է «City of smile» հիմնադրամի կողմից և նպատակ  ունի խրախուսել առողջ ապրելակերպն ու բարձրացնել քաղցկեղի մասին իրազեկվածությունը։ «City of smile» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման խորագիրն էր՝ «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար»: «Մենք նպատակ ունեինք իրազեկելու մարդկանց, որ մարզվելը բոլորի համար է կարևոր՝ անկախ առողջական վիճակից: Առողջ ապրելակերպը մի շարք հիվանդությունների կանխարգելիչ մեթոդներից մեկն է: Սպորտային տոնին մասնակցում էին ինչպես լիովին առողջ, այնպես էլ քաղցկեղը հաղթահարած փոքրիկներ»,- ասաց Դեմիրճյանը: Նրա խոսքով՝ քաղցկեղի բուժման շրջանում երեխաները մի փոքր հեռանում են հասարակությունից, սակայն նմանատիպ միջոցառումները միջոց են, որպեսզի ապաքինվելուց հետո երեխաները կրկին հասարակությունում վերաինտեգրվեն:
Մարզադահլիճում մարզվող մեծերի և փոքրիկների հետ մարզվում էին նաև Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր