00:00:00

Սերժ Սարգսյանը մերժել է Մխիթար Հայրապետյանի հրավերը

18:48, 19 հոկտեմբեր 2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մի քանի օր առաջ ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Նա այդ պաշտոնում փոխարինում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Factor.am-ի հարցին ի պատասխան Մխիթար Հայրապետյանն ասաց, որ առաջարկը ստացել է Երևանի ֆեդերացիայի անդամներից: «Մեկ ամիս առաջ առաջարկ եմ ստացել շախմատի Երևանի ֆեդերացիայի անդամներից, որովհետև վերջին 1,5 տարիների ընթացքում աշխատանքները խաթարված էին ու փոփոխությունների անհրաժեշտություն կար: Սիրով համաձայնել եմ ստանձնել այդ պատասխանատվությունը: Կարծում եմ, որ առաջիկայում առիթ կլինի մանրամասն ներկայացնել մեր ծրագիրը, և ես կներկայացնեմ, թե ինչպես եմ ներգրավված լինելու ֆեդերացիայի աշխատանքներում»,- ասաց Մխիթար Հայրապետյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր