00:00:00

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով ոստիկանության բաժիններում նոր պետեր են նշանակվել

21:11, 19 հոկտեմբեր 2019

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Գեարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սևանի բաժնի պետ Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ նշանավանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Վիգեն Աղեկյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ, ով մինչ այդ նույնպես 2 անգամ աշխատել է նույն բաժնի պետ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր