00:00:00

ՀՀ վարչապետի կայքը կոտրվել է ադրբեջանական հաքերային խմբի երկու անդամների կողմից

18:43, 19 հոկտեմբեր 2019

ՀՀ վարչապետի կայքը կոտրվել է ադրբեջանական «Անտիարմենիա» հաքերային խմբի երկու անդամների կողմից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ինչը վերաբերում է կայքը կոտրելու տեխնիկական բարդությանը և պատճառներին, Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Դա երբեք կողքից նայող մարդ չի կարող ասել։ Այդ կայքին ԱԱԾ-ն է հետևում և իրենք կարող են ասել, թե ինչու է նման բան եղել, բայց չեն ասի»։ Նրա խոսքով՝ պետական կայքերի տեխնիկական անվտանգության ապահովումը գտնվում է ԱԱԾ վերահսկողության ներքո։ «Կա խնդիր պետական կայքերի պաշտպանության համակարգում»,- ասաց փորձագետը, միևնույն ժամանակ վստահեցնելով. «Վարչապետի կայքը կոտրելը ինֆորմացիայի արտահոսք դժվար թե առաջացնի։ Բայց, ընդհանուր առմամբ վիճակը բարելավելու համար, կարծում եմ, որ վաղուց հասունացել է պահը ստեղծելու կիբերանվտանգության համակարգող կենտրոն»։ Ինչը վերաբերում է տեղեկատվական անվտանգությանը և մասնավոր կայքերը կոտրելուն, փորձագետը նշեց, որ մասնավոր կայքերի դեպքում կոնկրետ սեփականատիրոջ խնդիրն է։ «Մարդ կա, որ գումար է ներդնում և պահպանում կայքի ամբողջական անվտանգությունը, իսկ մարդ էլ կա, որ ընդհանրապես դրան ուշադրություն չի դարձնում և դառնում է զոհ»,- նշեց փորձագետը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը և այդ վիճակում մնացել է 2,5 ժամ։ Հավելենք, որ պարզաբանման համար երեկ դիմել ենք ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ Նա խոստացել էր ճշտել եւ տեղեկություն հայտնել։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր