00:00:00

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կան տուժածներ

18:15, 19 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սյունիքի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ՝ Արշակ Շ.-ն (ծնված 1985 թ․), Համլետ (ծնված 1980 թ․) և Արամ (ծնված 1980 թ․) Մ.-ները, Մարատ Գ.-ն (ծնված 1976 թ.) հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից։ Արշակ Շ.-ն, Համլետ և Արամ Մ.-ների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Մարատ Գ.-ինը՝ ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր