00:00:00

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

17:56, 19 հոկտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Արմեն Կարապետյանը էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ անձնական պատճառներով: «Հարգելի գործընկերներ, հետագա շահարկումներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Անձամբ իր անունից փոխանցում եմ, որ պատճառն անձնական է` առողջական»,- գրել է Օհանյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր