00:00:00

Բողոքի ակցիա Շենգավիթի շինանյութի շուկայում

13:33, 19 հոկտեմբեր 2019

Երեւանի Շենգավիթ վարչալան շրջանում շինանյութի շուկայի աշխատակիցներն այսօր` հոկտեմբերի 19-ին, բողոքի ակցիա են իրականացնում` բողոքելով տարաքների վարձակալության գների բարձրացման դեմ: Այս մասին գրում է news.am-ը: Նշենք, որ շուկայում վարձակալության գները միանգամից բարձրացել են 50-60 տոկոսով: Գալյա Փարամյանն ասաց, որ վարձակալության վճարները թանկացնելու պատճառով իրենք չեն կարող աքշխատեցնել խանութը. «5 ամսվա մեջ երկու անգամ արդեն թանկացրել են, հիմա նորից թանկացնում են, էլ ի վիճակի չենք վճարելու, քանի որ առեւտուրն առաջվա նման չի: Հիմա բողոքում ենք, որ չթանկացնեն: Մենք դեռ չենք ուզում դիմել Կառավարություն, ուզում ենք` մեր տնօրինությունը լուծի էդ հարցը, եթե չեն լուծի` փակենք, գնանք, որովհետեւ ի վիճակի չենք վճարել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր