00:00:00

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները պահանջում են Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը

01:43, 19 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել եւ ԵՊՀ-ի ղեկավարությունից պահանջում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը: Արդեն բավականաչափ մեծ թվով ուսանողներ են թողել իրենց ստորագրությունները, նրանք հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «1995 թվականին ԵՊՀ ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին հեռացրել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսից: Համալսարանի ղեկավարության պատճառաբանությունը դասապրոցեսից բացակայություններն էին: Այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայ մամուլի պատմության մեջ առանցքային դեր ունի` կասկած անգամ լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանը մեր ժամանակի լավագույն լրագրողներից է, իսկ վերջինիս հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթը արդեն երկու տասնամյակ հայաստանյան ամենապահանջված լրագրերից մեկն է: Եվ քանի որ միջազգային փորձում էլ առկա են դեպքեր, երբ համալսարանից հեռացված ուսանողին տարիներ անց բացառության կարգով հանձնում են դիպլոմ, մենք` ներքոստորագրյալներս, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանից, վերջինիս միջնորդությամբ ԵՊՀ ղեկավարությունից խնդրում ու պահանջում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել Երեւանի պետական համալսարանի դիպլոմ: Մենք արժանի ենք համարում, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լինի մեր ֆակուլտետի շրջանավարտ: Ստորեւ ներկայացնում ենք ստորագրությունների մի մասը. Ռուբեն Բանուչյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս ՀայԱրփի Բաղդասարյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Լիաննա Թորոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Մոնիկա Մամյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Նորայր Շողիկյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Աննա Գալուստյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Արսեն Խաչատրյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Կարեն Մարտիրոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Մերի Հայրապետյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Քրիստինե Սեդրակյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Մարիամ Տերբալյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Մհեր Թարոյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Աննա Սահակյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Լուսին Մինասյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Գրետա Այվազյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Արմինե Զաքարյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Նանե Ավետիսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Իզաբելլա Հովսեփյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Աստղիկ Քեշիշյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Միլենա Խաչիկյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Իննա Թումանյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Ջեմմա Սարդարյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Թեհմինե Առաքելյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Գայանե Հարոյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Գայանե Հովսեփյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Ոսկեհատ Պողոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Վերոնիկա Բեկնազարյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Սառա Հարությունյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Մարի Արշակյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Կարինե Շահգալդյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Արեւ Փանոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Ելենա Սարգսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Սոնա Մկրտչյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Լիլիթ Քասինյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Անահիտ Գալոյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Մարիամ Պետրոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Մարիամ Մարգարյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս Լուսինե Պողոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին՝ հաղորդավարուհի Գայանե Փայտյանն էր անդրադարձել դիպլոմի հարցին եւ առաջարկել, որ ԵՊՀ-ն, 22 տարի անց վերադարձի Փաշինյանի դիպլոմը: Վերջինս նշել էր, որ Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ Ժուռֆակ-ի վերջին կուրսից հեռացրել են սկզբունքայնության ու արդարամտության պատճառով՝ տպագրված մի հոդվածի համար, որը դուր չի եկել այն ժամանակվա դեկան Գառնիկ Անանյանին: «Էնքան ինտելեկտ, գրագիտություն ու խելք, որ Նիկոլն ունի, էնքան գիրք, որ Նիկոլն էր կարդում, շատերի համար անհասանելի երազանք կարող է լինել։ Ես եմ տեսել դա, մեր ամբողջ կուրսն ու ԵՊՀ-նա տեսել»,- գրել էր Գայանե Փայտյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր