00:00:00

Խոստացված 20 օրը լրացել է, Գևորգ Կոստանյանը «Մարտի 1-ի գործով» չի ներկայացել ՀՔԾ

01:00, 19 հոկտեմբեր 2019

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի ներկայացել Հատուկ քննչական ծառայություն: Այս հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել է, որ Կոստանյանը «Մարտի 1-ի գործով» կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-ից 20 օրվա ընթացքում կվերադառնա: Այսօր հոկտեմբերի 18-ն է, այսինքն` անցել է 20 օրից ավելի, սակայն Կոստանյանը չի վերադարձել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները: Աղբյուր՝ hetq.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր