00:00:00

Երեւանում տղամարդը կտրել է իր պարանոցը

10:01, 18 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Շենգավիթ վարչական շրջանից շտապօգնության մեքենայով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 30 տարեկան մի տղամարդ, որի պարանոցը կտրված է եղել, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»: Դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 16–ին։ Պարանոցի վնասվածքի պատճառով տղամարդը մեծ քանակությամբ արյուն է կորցրել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել կյանքը։ Հիվանդանոց եկած ոստիկանության ծառայողներին չի հաջողվել զրուցել նրա հետ, քանի որ տղամարդն ի վիճակի չի եղել ոչինչ ասելու։ Աղբյուրի տեղեկություններով` տղամարդն ինքն է իր պարանոցը կտրել, ամենայն հավանականությամբ` դանակով։ Այդ քայլին դիմելը կյանքին վերջ տալու նպատակ է հետապնդել, թե մեկ այլ բան, կպարզեն իրավապահները։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր