00:00:00

Մենք գալիս ենք Արցախ. Արփինե Հովհաննիսյան

00:07, 18 հոկտեմբեր 2019

ԱՆՎՃԱՐ դասընթացներ Արցախում Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի նոյեմբերի 1-3-ը «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է կազմակերպել անվճար դասախոսություններ Արցախի Հանրապետությունում։ Դասընթացները ընդգրկելու են երկու հիմնական թեմաներ՝ • Կեղծ լուրերի դեմ պայքարը՝ որպես տեղեկատվական անվտանգության երաշխիք։ • Ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկությունները Արցախի Հանրապետության օրենդրությամբ։ Դասախոսությունները վարելու է հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը։ Դասախոսություններին մասնակցելու համար խնդրում ենք մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 28-ը ուղարկել ձեր ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեով՝ հաղորդագրության առարկա (subject) բաժնում նշելով «Հայտ Արցախ»։ Դասախոսության անցկացման վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Միեւնույն ժամանակ խնդրում ենք ուղեկցող նամակում նշել, թե հատկապես, որ դասընթացով եք հետաքրքրված (սա ամենեւին չի բացառում երկու դասախոսությանն էլ մասնակցելու հնարավորությունը)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր