00:00:00

Հայաստանի եւ Ֆրանսիայի արդարադատության նախարարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը

21:16, 17 հոկտեմբեր 2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեին: Նախարարությունից  հայտնում են, որ նախարար Բադասյանը, բարձր գնահատելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տարբեր մակարդակներում սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել բարեկամ ժողովրդին Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու կապակցությամբ: Ռուստամ Բադասյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում կարեւորել է նաեւ Ֆրանսիայի նախագահությամբ անցկացված «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին քննարկված հարցերն ու նշել, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջեւ առկա համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ եւ անդրադարձել փոխադարձ իրավական օգնությանը վերաբերող մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին համագործակցությունն ու շփումներն ինտենսիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր