00:00:00

Այսօր ՊՊԾ գնդի տարածքում դիպուկահարի գնդակից զոհված Յուրի Տեփանոսյանի ծննդյան օրն է

16:16, 17 հոկտեմբեր 2019

Այսօր`2016 թվականի  հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհված ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի ծննդյան օրն է: Հիշեցնենք, նա զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը: Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից: Երեսուն տարեկան էր ընդամենը, երազանքները շատ էին: Երկու դուստրերից հետո տղա էր ունեցել և որդուն տղամարդ մեծացնելու ու տղամարդ տեսնելու երազանքն  էր փայփայում հաստատ: Չհասցրե՛ց…  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր