«Անկեղծ, ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, և ով է մեղավոր: Մենք տեսանք, որ երիտասարդին քաշքշում են, պահանջեցինք, որ բացատրեն՝ ինչ է տեղի ունեցել: Մարդիկ չեն ուզում բացատրել»,- ասաց նա:
«Ասացին, որ ինչ-որ հայհոյանք է հնչել իր կողմից, բայց չեմ կարող պնդել, որովհետև անձամբ չեմ լսել: Ճիշտ եմ համարում, որ իրավապահ կառույցում հարցը պարզաբանվի, չեմ բացառում, որ սադրիչ է եղել, որովհետև այս լուրջ թեմայի շուրջ ակցիայի ընթացքում տեղի ունեցավ: Իհարկե, հետո կզանգեմ Կենտրոն ոստիկանական բաժին, որտեղ նրան տարան»,- նշեց Խաչատրյանը:
Խաչատրյանը ներկայացրեց, որ նրանց ակցիայի նպատակը առաջացել է օգտատեր Նարեկ Սարգսյանի տարածված այն տեսանյութից հետո, երբ Կառավարության շենքի դիմաց տրանսգենդերները հաճախորդների էին սպասարկում: Խաչատրյանի խոսքով՝ տրանսգենդերների ազատ տեղաշարժը ՀՀ-ի քաղաքացիների համար վտանգավոր է դարձել: