Չնայած «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը, որն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է, չկարողացավ դառնալ Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի սեփականատերը (հիշենք, որ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն օրենսդրական նախաձեռնությամբ արգելափակեց այդ նախաձեռնությունը), այնուհանդերձ, «նե վեզյոտ եմու վ սմերտի, պովեզյոտ վ լյուբվի»։
Այսինքն՝ շուրջ 137,365,604 դրամով նախարարն ավելացրել է սույն հաստատության պետպատվերը: Վերջերս էլ հաստատությունը վարձակալել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գտնվող Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի մի ամբողջ մասնաշենք: Հիշենք․ նոր Հայաստանի նախարարի նմանատիպ «հոգատարությունից» օգտվում է մեկ էլ նախարարի տիկնոջ ՄԻԲՍ կենտրոնը, որի ֆինանսավորումն այս տարի նախարարն ավելացրել է շուրջ 2,5 անգամ: