00:00:00

«70 եվրոյով կարելի է մեկնել Հռոմ և վերադառնալ»

17:02, 17 հոկտեմբեր 2019

«Երեկ մեր քաղաքացիական ավիացիայի համար շատ կարևոր իրադարձություն  տեղի ունեցավ։  Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել», -  այսօր Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե իրեն զարմացրել է փաստը, որ արդեն երեկվանից հնարավոր է տոմսեր գնել. «Ճիշտ եմ հասկանում, որ հիմա հնարավոր է 30-56 եվրոյով Երևանից ինքնաթիռով մեկնել Միլան ու Հռոմ»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Երևանից երեք ուղղություն է բացվել՝ Բեռլին, Հռոմ, Միլան, դեպի Բեռլին ևս մեկ ուղղություն էլ բացվել է Գյումրիից. «Հենց նոր նայում էի Հռոմ-Երևան տոմսերի գները․ 2020 թվականի հունվարի 28-ին տոմսի գինը կազմելու է  35,86 եվրո՝ մեկ ուղղությամբ․ 70 եվրոյով կարելի է մեկնել Հռոմ և վերադառնալ», -  ասաց Ավինյանը։ «Որքան ես հասկացա, այդ ինքնաթիռներում սնունդ չի տրվում ու շատ ուղեբեռ հնարավոր չէ վերցնել»,-հարցրեց վարչապետը: Ավինյանն ասաց, որ հնարավոր է, ուղղակի՝ հավելյալ վճարներով. «Հավելյալ վճարով հնարավոր է ստանալ մյուս ծառայությունները՝ սնունդ և այլն: Նման ընկերությունների մուտքն էական ազդեցություն են ունենում ներգնա ու արտագնա տուրիզմի վրա: Սա հնարավորություն է ստեղծում նոր խավի համար, որպեսզի ճամփորդեն: Այն դրական կազդի տուրիզմի զարգացման առումով: Մենք ունենք նորություններ, սակայն թող լինեն, հետո կասենք»: Փաշինյանը նշեց, որ տեղի ունեցածը կարևոր իրադարձություն է, մինչ այդ եղել են քննարկումներ, կարևոր դերակատարում է ունեցել Քաղավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց» օդանավակայանը շատ գործընկերային դիրքորոշում է ցուցաբերել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր