00:00:00

Իրավիճակը վերահսկողության տակ է․ Ցոլակյանը՝ Կապանում տեղի ունեցած սողանքի մասին

16:55, 17 հոկտեմբեր 2019

Սյունիքի մարզում՝ Կապանում սողանքի հետևանքով երկհարկանի շինություն է մնացել հողի տակ: Այնտեղ երկու հոգի մարդ կա՝ ծեր ամուսիններ են: Հողային աշխատանքներ են կատարվում, ողջ են, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը նշեց, որ սողանքը շարժվող է, հնարավոր է նորից լինի. «Հողային աշխատանքներ են կատարվում: Այս մասում այլ շինություններ չկան»: Ցոլակյանը նաև նշեց, որ չորային եղանակի պատճառով հրդեհները կրկին շատացել են ու հրդեհներ կան նաև անտառների մոտ. «Ինձ բացատրեցին, որ այս սեզոնին ծառերում քիչ խոնավություն է լինում: Մեր բախտը բերում է, որ այրվում են խոտածածկ տարածքները, ծառերը չեն այրվում: Կան նաև բարդ տարածքներ, բայց կմարենք: Իրավիճակը վերահսկողության տակ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր