00:00:00

Գորիս-Սիսիան ճանապարհին «ՎԱԶ-2108»-ը մոտ 20 մ սահել է դեպի մոտակա ձորակը. կան վիրավորներ

16:15, 17 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 05:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ս., ծնված 1985 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել դեպի մոտակա ձորակը: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վարորդը և ուղևորը՝ Վահե Ե.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները Վահե Ե.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Հայկ Ս.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր