00:00:00

Երեւանում հայրը դանակահարել է 16-ամյա որդուն. Վերջինս հրաժարվել է հաղորդում տալուց

15:53, 16 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.15-ին, ոստիկանություն է զանգահարել Օդանավակայանի փողոցի բնակիչ 54-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ իր որդուն դանակահարել են: Ոստիկանությունից  հայտնում են, որ ժամը 22.50-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում ընկնելու հետեւանքով: Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ հայրն է դանակով հարվածել որդուն: Որդին հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր