00:00:00

Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանին դիմելիս չի ասել «պարոն մարզպետ». Դավիթ Բաբայան

17:38, 16 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Երեկ Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին։ Ընդունելով հյուրին՝ Փաշինյանն այսպես է դիմել նրան․ «Հարգելի պարոն նախագահ, հարգելի մարզպետ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար․․․»։ Նիկոլ Փաշինյանի՝ Բակո Սահակյանին որպես մարզպետ դիմելաձևը սոցցանցերում բուռն քննարկման թեմա է դարձել։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով այս թեմային, irakanum.am-ի հետ զրույցում նշեց`   Փաշինյանի ու Սահակյանի հանդիպմանն ինքը ներկա է եղել`  ընդամենը   մի  քանի  մետր  հեռու  է  գտնվել և   լսել  է` Փաշինյանը Արցախի նախագահին դիմելիս չի ասել պարոն  մարզպետ: «Մենք նույնիսկ այդ տեսագրությունն ենք մի քանի անգամ լսել. Փաշինյանը չի ասել պարոն մարզպետ, ասել է «հարգելի' պարոն նախագահ, հարգելի' պարոն Սահակյան»: Տեսագրությունում ձայնը մի քիչ անհստակ է, բայց կրկնում եմ`   Փաշինյանը մարզպետ բառը չի ասել   այդ  բառը    տեսագրությունում  էլ   չկա»,- ասաց Դավիթ Բաբայանը: Անդրադառնալով   այն հարցին,  թե հանդիպման ընթացքում տեղադրված էր միայն Հայաստանի դրոշը և  ինչու Արցախի դրոշը չկար, Դավիթ Բաբայանը նշեց`    այդ հարցով պետք է դիմել արարողակարգերի պատասխանատուներին: Դավիթ Բաբայանը նշեց` առհասարակ կարելի է մի նոր մշակույթ ձևավորել և բոլոր պաշտոնական հանդիպումներին դնել և' Հայաստանի, և' Արցախի դրոշները: «Կարծում եմ` արժե մտածել այս մասին և այսպիսի մշակույթ ձևավորել, որպեսզի, ոչ միայն Հայաստան- Արցախ, այլև մյուս պաշտոնական հանդիպումներին Հայաստանի դրոշի կողքին դնեն նաև Արցախի դրոշը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր