00:00:00

Հրայր Թովմասյանի հետ կապված՝ «Իմ քայլը» դեռևս չի պլանավորել իր հաջորդ քայլը

23:23, 15 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Ինչպես հայտնի է,  Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝   ՍԴ  դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։ Հարց է առաջանում․ Հրայր Թովմասյանի հետ կապաված՝ որո՞նք   են լինելու իշխող խմբակցության հաջորդ քայլերը։ Մեր թղթակցի դիտարկմանը, թե «Իմ քայլ»-ում հստակ տրամադրվածություն կա՝ Հրայր Թովմասյանի հետ կապված, ուստի  որո՞նք կլինեն  «Իմ քայլ»-ի հաջորդ քայլերը,  իշխող խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքայանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այդ հստակ տրամադրվածությունը մի բանով է պայմանավորված․ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը  խախտումներով է դարձել դատավոր, և  ընթացքում որոշակի պրոցեսներ, որոնք տեղի են ունեցել,  որոնք օրինականություն չեն ապահովում, և դրա հետ կապված՝ «Իմ քայլը»  դաշինքն իր դիրքորոշումը հայտնել է։ Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե  որը  կլինի հաջորդ քայլը։ Եթե ինչ-որ քայլեր լինեն, մենք այդ մասին լրատվամիջոցներին տեղյակ կպահենք»։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովն էլ նշեց՝ «Իմ քայլ»-ում Հրայր Թովմասյանի հետ կապված՝ դեռևս այլ քննարկումներ չկան։ Իշխող խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը ևս  վստահեցրեց՝     Հրայր Թովմասյանի հետ կապված՝   խմբակցության հաջորդ քայլերի մասով՝ իրեն որևէ բան հայտնի չէ․ այժմ նման որոշում դեռևս չկա։ Նույն հարցով դիմեցինք նաև «իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, որը ևս  նույնաբովանդակ պատասխան տվեց՝ հավելելով․ «Այս պահին դեռ ինչ-որ նոր որոշում գոյություն չունի։ Բնականաբար, հաջորդիվ կունենանք  նոր որոշում,  և մեր խմբակցության որոշման մասին  կտեղեկացնենք», -  նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր