00:00:00

ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

18:44, 15 հոկտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին և գործընկերոջ հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Ինչպես  հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, իսկ ՌԴ արդարադատության նախարարը  Ռուստամ Բադասյանին հրավիրել է մասնակցելու Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին: Հրավերները երկուստեք ընդունվել են։ Երկու երկրների նախարարները շփումներն ինտենսիվացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր