00:00:00

Աշոտ Ասատրյանն ազատվել է աղբահանության հիմնարկի բաժնի պետի պաշտոնից. Նա գրառում է կատարել

18:17, 15 հոկտեմբեր 2019

Աշոտ Ասատրյանն ազատվել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բաժնի պետի պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ահա եւ վերջ: Ավարտվեց իմ առաքելությունը աղբահանության հիմնարկում, քանի որ ինչը ունի սկիզբ պետք է ունենա նաեւ ավարտ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին, Երեւանը խոլեռայից փրկելու համար համայնքային հիմնարկը ստեղծելու եւ այդ դժվարին օրերին աղբահանության կառավարման եւ համակարգման բաժնի պետի պաշտոնը ինձ վստահելու համար: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլոր բանվորներին, վարորդներին, գծային պատասխանատուներին, ադմինիստրացիայի աշխատակիցներին օր ու գիշեր խիստ ռեժիմով աշխատելու, իրար հարգելու ու իրար օգնելու համար: Իրար հետ աշխատած այս մի քանի կարճ ամիսները ոչ մեկս չենք մոռանա, քանի որ օրվա ընթացքում ավելի շատ իրար հետ ենք աշխատել, քան մեր ընտանիքի անդամներին ենք տեսել: Հիմա քաղաքը բավականաչափ մաքուր է, հիմնարկն էլ իմ կարիքը այլեւս չունի, հաջողություն եմ մաղթում հիմնարկին ու ցանկանում եմ հետագայում եւս նույն եռանդով աշխատեն: Իսկ այս պահի դրությամբ ես արդեն ազատ եմ ու պատրաստ եմ ընդունել աշխատանքի առաջարկներ»,–գրել է նա: Մեկնաբանության համար կապ հաստատեցինք Աշոտ Ասատրյանի հետ, սակայն նա նշեց, որ այս պահին չի ցանկանում մեկնաբանել իր ազատումը։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր