00:00:00

Խանութի հանդերձարանից բջջային հեռախոս հափշտակած կինը ներկայացել է ոստիկանություն

17:21, 14 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ին հագուստի խանութներից մեկի հանդերձարանից գողացել են իր բջջային հեռախոսը։ Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Դուրյան թաղամասի 46-ամյա բնակչուհին, որը բացատրական աշխատաքների շնորհիվ ժամը 12.30-ին ներկայացել է բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր