00:00:00

Երևանում աղբամաններ են այրվել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն

18:52, 14 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմն աղբամանների այրման դեպքի առթիվ դիմել է ոստիկանություն։Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Օհանով 54 շենքի բակում, երկու նոր աղբաման է այրվել։ Վարչական շրջանի աշխատակազմն արդեն իսկ դիմել է ոստիկանություն։ Հուսով ենք, որ մեղավորները արագ կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության: Կոչ ենք անում քաղաքացիներին չվնասել և չոչնչացնել համայնքային գույքը, որը ծառայում է հարյուրավոր այլ քաղաքացիներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր