00:00:00

Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա եւս մի քանի օր կմնա հիվանդանոցում

15:58, 14 հոկտեմբեր 2019

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որեւէ քաղցկեղային բջիջ, չարորակացման միտում: Այդ մասին մեր զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ բարորակ է: Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրման ընթացքում, դինամիկան դեպի լավն է գնում»,- մեր զրույցում ասաց ԲԿ տնօրենը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Ինչպես այդ օրը, այնպես էլ այսօր Չարչյանը հրաժարվեց նշել վիրահատության բնույթը: Մեր հարցին՝ հնարավո՞ր է վաղը նա դուրս գրվի, բժիշկը պատասխանեց. «Ոչ, առաջիկա 2-3 օրերին նա հաստատ կմնա այստեղ, որովհետեւ դժվար է առաջ գնում վերականգնումը»: Վաղը, ի դեպ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը, որը հավանաբար կհետաձգվի Քոչարյանի բացակայության պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր