00:00:00

Սիրիայում թուրքական զորքերի հարձակման հետեւանքով զոհվել են օտարերկրյա լրագրողներ

03:59, 14 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Երեք օտարերկրյա լրագրող է զոհվել սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մերձակայքում մեքենաների շարասյունի վրա թուրքական ռազմական ինքնաթիռների հարձակման հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Mayadeen հեռուստաալիքին: Վերջերս հաղորդվել էր, որ սիրիական Ռաս էլ Այն քաղաքի մերձակայքում մեքենաների շարասյունի վրա թուրքական ռազմական ինքնաթիռների հարձակման հետեւանքով զոհվել է ավելի քան 11 քաղաքացիական անձ եւ մի քանի տասնյակ մարդ՝ վիրավորվել: Շարասյունը, որի ուղղությամբ հարվածներ են հասցվել երկնքից, տեղաշարժվում էր Կամիշլի սիրիական սահմանամերձ քաղաքից դեպի Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Ռաս էլ Այն քաղաք: Նշվում է, որ ուղեւորների շրջանում եղել են լրագրողներ, որոնք ներկայացնում էին օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցները: Մասնավորապես, ինչպես նշել են աղբյուրները, ավտոբուսում եղել է մի քանի անգլիացի եւ ֆրանսիացի թղթակից, ինչպես նաեւ տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նրանք ուղեւորվում էին քուրդ զինյալ խմբերի եւ թուրք ուժայինների ռազմական գործողությունների գոտի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր