Կոնգոյում վթարի ենթարկված Ան-72 օդանավը հայկական պատկանելություն չունի: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավ (գործարանային համարը`36572020385):
Օդանավը շահագործվելիս է եղել ԿԴՀ Ռազմաօդային ուժերի կողմից և կրել է A-72903 գրանցման նիշերը: Գոմա-Կինշասսա թռիչքի ժամանակ տեղափոխելիս է եղել երկրի նախագահի ավտոմեքենան:
Քանի որ մինչ 2016 թ օդանավը շահագործվել է Հայաստանում գրանցված «Սաութ Էյրլայնզ» ընկերությունում, շատերը սխալմամբ շարունակում են այդ օդանավին վերագրել հայկական պատկանելիություն:
Տեղեկացնում եմ`
ЕК-72903 գրանցմամբ օդանավը հայկական քաղաքացիական օդանավերի ռեեստրից հանված է դեռևս 2016թ: «Սաութ Էյրլայնզ» ավիաընկերությունը իր գործունեությունը դադարեցրել է դեռևս 2017 թ: Վթարված օդանավը կրել է ԿԴՀ ՌՕՈւ А-72903 գրանցման համարները: Անձնակազմում ՀՀ ոչ մի քաղաքացի չի եղել: Ապագրանցումից հետո նույն սեփականատիրոջ կողմից օդանավերի հայկական գրանցման նիշերը անօրինական կրելու հարցի հետաքննությունը սկսվել է մինչ այս վթարը և ձեռնարկվում են են համապատասխան քայլեր: Կարծում եմ այսքանը բավական է թեմայի շուրջ շահարկումները դադարեցնելու համար»: